Արևմտահայոց իրավունքները և պահանջները այսօր իբրև բաղկացուցիչ մասը չլուծված Հայկական Հարցի

Արեւմտահայեր ասելով այսօր հասկանում ենք աշխարհում սփռված (ներառյալ ՀՀ) մոտավոր հաշվարքով շուրջ յոթը մլն (ընդհանուր հայության քանակը համարելով տասը մլն) այն հայերին, որոնք հանդիսանում են ժառանգները նրանց, ովքեր փրկվեցին շարունակական հալածանքներից, ջարդերից, տեղահանումներից (Հայոց Մեծ Եղեռնից, Ցեղասպանությունից) Օսմանյան Կայսրությունում, որտեղ հայերը բնակվոմ էին հազարամյակներից ի վեր Կոստանդնապոլսից մինչեւ Վան, Կիլիկիայից նինչեւ Սեւ Ծով:

Նույնիսկ մեծ Մեծ Եղեռնից հետո, 1918 – 1920 –ին առիթը ընձեռնված էր անհրաժեշտ համագործակցություն ապահովել հայության հատվածների մեջ, բավարար ուժ կուտակել պահպանելու համար Հայաստանի Հանրապետությունը, հզորացնելու այն և ընդարձակելու նրա տարածքները:
Այդ նպատակն եին հետապնդում Արևմտահայերի Առաջին և Երկրորդ Համագումարները 1917 –ին և 1919 –ին Երևանում, Փարիզի Ազգային Համագումարը 1919-1920 –ին և Ազգային Պատվիրակության գործնեությունը Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ա. Ահարոնյանի գլխավորությամբ եւ Ազգային Պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ 1919 թ. փետրվարի 12 —ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացրին «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որը պարունակում էր հետեւյալ դրույթները. հայկական անկախ պետության ճանաչում հայկական յոթ նահանգների եւ Կիլիկիայի սահմաններում՝ դրանց միացնելով Կովկասի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Դաշնակից տերություններից մեկին լիազորություն պետք է տրվեր՝ 20 տարով ստանձնելու Հայաստանի մանդատը։ Հայաստանը պետք է փոխհատուցում ստանար կրած կորուստների համար, պատերազմի տարիներին բռնի տեղահանված հայերը պետք է հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիքը։ Հայերի զանգվածային ոչնչացման մեղավորները պետք է պատժվեին։

Կարելի ասել, որ հայերին հաջողվեց միջազգային հարաբերություններում հասնել մեծամասամբ իրենց նպատակներին: Այդ են վկայում 1919 – 1920 -ի Կոնստանտնապոլսի դատավարությունը և Սեվրի դաշնագիրը:

Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում իրենց խնդիրները լուծելու համար Արևմտահայերի Երկրորդ համագումարի փետրվարի 13-ի նիստում ստեղծված Գործադիր մարմնի ընտրած 12 արեւմտահայ պատգամավորներ տեղ գրավեցին ՀՀ
խորհրդարանում:

Հայ և հայ բանակցությունները Երևանում և Փարիզում1919 - 1920 -ին, որոնց նպատակն էր ստեղծել Միացյալ կառավարություն, արևելահայրի և արևմտահայերի մասնակցությամբ, ձախողության մատնվեց:

Սակայն լիարժեք համազգային միասնականություն չհաջողվեց իրականացնել: Կազմակերպված եւ պատրաստված չէր համայան հայության մասնակցությունը (հավաքական կամք, հավաքական միտք, հավաքական ուժ) Հայկական պետականության վերականգման, գարգացման եւ պաշտպանության գործին: Այդ համազգային միասնականության բացակայությունը հանդիսացավ այն գլխավոր պատճառներից մեկը, որի հետեվանքով հայությունը ի վիճակի չեղավ ոչ միայն դե-ֆակտո իրականացնել Միացյալ Հայաստանի ստեղծման հնարավորությունը, որ դե-յուրե ընձեռնվեց հայերին 1920 թ. ոգոստոսի 10 -ի Սեւրի Դաշնագրով, այլեւ Հայաստանի Հանրապետությունը պարտություն կրեց, որի հետեւանքով նա մասնատվեց, կորցրեց ինքնիշխանությունը եւ այլեւս զրկվեց Հայոց հարցի հետապնդելու հետագա հնարավորությունից:

Սովետական Միության կործանումը, Սառը Պատերազմի դադարումը հայերին նոր հնարավորություն ընձեռնեցին իրագործել Հայկական պետականության վերկանգման գործընթացը, շարունակել հետապնդել ընդհատված Հայոց Հարցը:

Սակայն հայությունը նորից պատրաստված չէր: Արտերկրում Ազգային Պատվիրակությունը դադարեցրել էր իր գործնեությունը, իսկ հայրենակցական, հասրակական, քաղաքական, բարեգործական կազմակերպությունները նվիրվել էին հիմնականում հայապահպանաման գործին:

Տարանջատված արտերկրի հայությունը, ներկայացուցչություն, իր լիարժեք մասնակցությունը չունեցավ Հայաստանի անկախության վերականգման գործընթացին:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որը կազմավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ Արեւելյան Հայաստանի մի մասում՝ Խորհրդային Հայաստանի տարածքում, որը երկու անգամ փոքր է Հայաստանի առաջին Հանրապետության տարածքից, դե յուրե իրավահաջորդը չէ առաջին հանրապետության, լիազորված չէ արեւմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ներկայացնել իրենց շահերը եւ ի վիճակի էլ չէ ստանձնելու Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության ժառանգների ճակատագրին եւ ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների լուծման առաքելությունը:

Արեւմտահայոց անհրաժեշտ կազմակերպվածության բացակայության հետեւանքով ոչ միայն ինչպես հարկն է չեն պաշտպանվում արեւմտահայության իրավունքները, պահանջներն ու շահերը, այլեւ չէ իրականացվում արտերկրի հայության (ազգի մեծագույն եւ կարեւորագույն հատվածի) լիարժեք մասնակցությունը Հայկական պետականության վերականգման, զարգացման, հզորացման, առաջադիմականացման գործին:

Արևմտահայոց (Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների) Լիազոր Ներկայացոգցչական Մարմիններ հիմնադրելու նպատակավ 2007 թ Փարիզում գրանցվել է Միջազգային Կազմակերպչական Կոմիտե Արևմտահայոց Երրորդ Համագումար անցկացնելու համար:

Համագումարը կազմակերպելու և անցկացնելու համար Կազմակերպչական Կոմիտեում գործում են երեք հաձնախմբեր – հայեցակարգային, կազմակերնչական և ֆինանսական, որոնք պատրաստում են անհրաժեշտ փաստաթխթերի նախագծերը, ապահովում Համագումարի պատգամավորների մասնակցությունը և համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Համագումարը կազմակերպելու, անցակացնելու և Արևմտահայերի Լիազոր Ներկայացուցչական Մարմիններ (Արևմտասհայերի Ազգային Ժողով, Ազգային Խորհուրդ) հիմնադրելու համար հարկավոր են առայժմ շուրջ երկու հարյուր պատգամավորներ հայ համայնքներից, որոնք համախոհ են ստորեւ շարադրված դրույթների հետ:

Արևմտահայերի լայն զանգվածների (ժողավրդի) ներգրավումը և մասնակցությունը Արևմտահայերի Ազգային Ժողովի (ԱԺ), Ազգային Խորհրդի (ԱԽ) ծրագրերին հնարավոր կլինի ապահովել նրանց (ԱԺ,ԱԽ) համայնքներում գործող մասնաճյուղերի միջոցով, հաշվի առնելով տեղերի պայմանները և առանձնահատկությունները:

Ստորև ներկայացնում ենք նախագիծ–նառաջարկներ հիմնադրվելիք Արեւմտահայոց լիազոր երկայացուցչական մարմինների նպատակների եւ խնդիրների որոշման համար, որոնք նախնականորեն նշմարված էին 2006 թ հոկտեմբերի 25 –ի Նախաձեռնող Խմբի «Ուղէրձում հայոց Մըծ Եղեռնը վերապրածների ժառանգներին տարագրության մեջ իրենց լիազոր ներկայացուցչություն հիմնելու համար». անմիջականորեն ներկայացնել արեւմտահայության օրինական իրավունքները եւ պահանջները միջազգային կազմակերպություններում, կապ հաստատել թուրքական իշխանությունների հետ, բանակցել այլ շահագրգիռ կողմերի հետ՝ հասնելու հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, դատապարտմանը, վնասների հատուցմանը, ապահովել արեւմտահայության ժառանգների անարգել եւ անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան,

• նպաստել սփյուռքում արեւմտահայության ազգային նկարագրի եւ ազգային ինքնագիտակցության պահպանմանը,

• հետամուտ լինել Արեւմտյան Հայաստանում հայկական մշակույթի հուշարձանների պահպանմանը եւ վերականգնմանը,

• համահայկական այնպիսի ծրագրեր եւ նախագծեր մշակել եւ իրագործել, որոնք կնպաստեն ներկա հայկական պետականության, ներառյալ՝ Արցախի, արագընթաց զարգացմանը եւ հզորացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարգավաճմանը, իրավական ազատ ժողովրդավարության լիակատար կայացմանը, հայրենադարձության կազմակերպմանը եւ համաշխարհային մակարդակի վրա հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: