|
Դուք նրան տեսե՞լ եք Այո՛, կառամատույցին նստած` նա փնտրում է.. |
a |
Դուք նրան տեսե՞լ եք : Այո՛, կառամատույցին նստած` նա փնտրում է... Կինն այնտեղ էր: Այլևս ոչինչ իր աչքից չէր վրիպում : Պատմությունը կարող է փակել իր աչքերը, ինչպես նաև դրանք կկոցել` փոխելով ստվերների ուրվապատկերը: Պատմությունը կարող է նաև իրադարձություններն անճանաչելիորեն խեղաթյուրել: Մինչդեռ, նա երբեք չի կարող խուսափել ո՛չ տեսածից, ո՛չ էլ ժամանակից: Այդ կնոջ հայացքից տեղեկացա` ինչ էր տեղի ունեցել Իզմիրում 1922-ին թուրքական բանակի պաշարման ժամանակ. հայերը ստիպված էին մնալ իրենց տներում : Այդ ժամանակ մայթեզրերում նստած թուրք զինվորներին զովացուցիչ ըմպելիք մատուցելով` հարևաններն առարկում էին. «պատշգամբի ներքևում ապրողները հայեր են, իսկ աջ կողմի տան բնակիչները` քրիստոնյաներ»: Նրանք այդպիսով պատսպարվելու հույս ունեին, մինչդեռ թուրքական յաթաղանը նրանց նույնպես հնձեց : Մյուսները, չվախենալով արգելքներից, գաղտնի իրենց հայ ընկերներին ջուր և ուտելիք էին բերում: Սովորաբար կենսախինդ տները դարձել էին մահվան շեմեր: Հայերը փորձում էին փախչել, թաքստոց գտնել հեռավոր բարեկամների, ընկերների մոտ: Հետո նրանք տեղեկացան, որ ֆրանսիական, իտալական և եվրոպական այլ երկրների նավերը ժամանում էին` իրենց բնակիչներին տարհանելու: Թուրքական բանակի գրոհը չէր ուշանալու: 1922 թ. սեպտեմբերի 13-ին բանակն այրեց քաղաքը: Մարդիկ լքեցին իրենց բոլոր թաքստոցները` փորձելով հասնել այն կառամատույցներին, որտեղ սակայն ֆրանսիացի և իտալացի ռազմիկները բավական չէին` նրանց պաշտպանելու համար: Թուրք զինվորները մտնում էին տները, սրի տակ առնում և ավերում ամեն ինչ: Նրանք ցեղասպանությունն իրականացնում էին` դրա առաջին կանոնը կիրառելով` խարխլել ընտանեկան կառուցվածքը, բաժանել տղամարդկանց, կանանց և երեխաներին: Տղամարդիկ սպանվում էին կամ գնացք նստեցվում` գնալով դեպի անհայտություն, ուր մահն ամեն վայրկյան նրանց կյանքին կարող էր վերջ տալ: Որոշները թաքստոց էին գտել Սուրբ Էթիեննի գրիգորյան տաճարում, այնտեղ հեծեծում և գոռում էին: Միևնույն ժամանակ թուրք զինվորները տենչանքից փայլող աչքերով ասում էին. « Ձեր Աստվածը մահացել է» և հափշտակում էին օրիորդներին` բռնաբարելու համար: Եկեղեցու զանգերն ամենուրեք հնչեցին օգնություն հայցելու համար, սակայն կոչին ոչ ոք չարձագանքեց. աշխարհը խուլացել էր: Դեռևս մեր օրերում սեպտեմբերի 13-ի գիշերները Սուրբ Եթիենի զանգերը հնչում են, սակայն մայր եկեղեցին խուլ ու համր է մնում: 1922թ. սեպտեմբերի 13-ի այդ կարմիր գիշերը լուսավորում էր կառամատույցին գտնվող կանանց և երեխաներին, որոնք նետվում էին դեպի կառամատույցը` նավ բարձրանալու համար: Ֆրանսիացի ծովայիններն այնտեղ բացել էին դրոշները` փախչել փորձող բնակչությանը լավագույնս պաշտպանելու համար: Թուրք զինվորները շարունակում էին կրակել նրանց վրա, նշան բռնելով այն մարդկանց վրա, որոնք փորձում էին լողալով հասնել նավերին: Փախստականներին տարան Միթիլեն` Լեսբոսի կղզի, այնուհետև` Աթենք, այնտեղից էլ նրանք սփռվեցին աշխարհով մեկ: Իզմիրի այդ իրարանցման օրը Սիմոնը վեց տարեկան էր, քայլում էր իր հոր հետ, երբ մի փամփուշտ թռցրեց հոր գլխարկը` նրանց նետելով ինչ-որ մուտքի մոտ, որտեղից Սիմոնը նկատեց վրա հասնող և հորը բռնագրավող զինվորներին : Մինչև երեկո Սիմոնը թաքնված էր մնացել աստիճանների տակ, այնուհետև, ցանկանալով միանալ ընտանիքին, նետվել էր փախչող ամբոխի մեջ և նավ բարձրացել : Նավի վրա Սիմոնը գտավ իր հորաքրոջն ու զարմիկներին և նրանց գնաց Արգենտինա : Մարդկային բարբարոսության մի ողջ ցանկ` կոտորածները, հրդեհները, թալաններն ու բռնաբարությունները սովորական զբաղմունք էր դարձել : Ոչինչ չէր կանգնեցնում անսահման հաճույքին տրված մարդկանց: Ո՛չ գեր եսը , ո՛չ բարոյականությունը, ո՛չ էթիկան, այլևս ոչինչ արգելք չէր հանդիսանում: Մարդկայինի սահմաններն անցած էին: Այդ նավերից մեկի վրա էլ հարցուփորձ անելով` մի կին տեղեկացավ, որ իր մայրը կառամատույցին նստած` իրեն էր փնտրում: Ծեր կինը տեղեկացել էր, որ իր աղջիկն ու երկու թոռնուհիները փախել էին դեպի կառամատույցը, սակայն նրանց չէր գտել: Իր ընտանիքի փնտրտուքներով տարված` կինը հրաժարվում էր ընկրկելուց, նա շարունակելու էր որոնել` ամենուր նրանց զննելով, մինչև գտնելը: Ժամանակն իր դաշնակիցն էր, և իր ընտանիքը թույլ չէր տա մոռացության մատնվել. նա գիտեր, որ իր հետնորդները սերնդե սերունդ շարունակելու էին իրեն փնտրել: Էլզաս, Օսվիչ 1942 Տասնութամյա Հովհաննեսն աշխատում էր Էլզասում իր ծնողների նպարեղենի խանութում: Նա ընկերակցում էր Աննայի և Դավթի հետ : Երկուսն էլ հրեա էին և ներգրավված էին Դիմադրության շարժման մեջ: Մի երեկո խնջույքից վերադառնալիս Դավթի տան առջև նրանք ձերբակալվեցին, և մի քանի ժամում նրանց բոլոր հարաբերությունները խզվեցին: Հովհաննեսին հարցաքննեցին, ծեծեցին, այնուհետև վտարեցին դեպի Օսվիչ: Երբ գնացքը հասավ ճամբար, վագոնի դռները բացվեցին խլացուցիչ աղմուկով: Հովհաննեսը մյուսների նման վագոնից իջնելու համար ստիպված եղավ դուրս ցատկել: Այդ պ ահին նրա հայացքը հառեց դռան մուտ կանգնած գերմանացի փոխգնդապետի հայացքին : Փոխգնդապետը նրան ասաց. «Դու´, խոհարա´ր, այն կո՛ղմ գնա»: Հովհաննեսը խոհարարը չէր, սակայն փոխգնդապետն այդպես որոշեց: Բանտարկյալի նրա հագուստի վրա եռանկյունաձև կապույտ նշան փաքցրեցին` որպես գերմանական կանոնների խախտման ցուցանիշ: Այդ պահին իր հանդիպած փոխգնդապետն մոտեցավ և հրամայեց իրեն հետևել: Նրա անունն Ադրիան էր: Նա Հովհաննեսին տարավ ճամբարի եզրամասում մի տան մառան և հրամայեց ոչ մեկի աչքին չերևալ: Միայն փոխգնդապետը գիտեր, որ Հովհաննեսն այնտեղ էր, երեկոյան Հովհաննեսը նրան պետք է հանդիպեր իր մահճակալում: Օրվա ընթացքում նա ժամեր շարունակ փեղկի ճեղքից նայում էր ճերմակած մազերով մի կնոջ, որն իրեն էր զննում: Նրանք հետզհետե սկսեցին հայացքներով երկխոսել: Կինը գիտեր ճամբարի ողջ անցուդարձի մասին և Հովհաննեսին բազում տեղեկություններ հայտնեց: Հովհաննեսը բացահայտեց, որ կենդանական թագավորությունում մարդն ամենազազրելի կենդանին էր: Պատճառը գուցե խոսելու կարողությունն էր: Կինը Հովհաննեսին պատմեց, որ մի օր նա նայում էր, թե ինչպես մի կին իր աղջկա հետ դրսում ձյունն էր մաքրում, երբ անցնող մի զինվոր իր զենքով մեկ ձեռքով կրակեց երեխայի վրա, մինչդեռ մյուս ձեռքով նա շոյում էր իր սեռական օրգանը: Այդ կինը Հովհաննեսին տեղեկացրեց, որ մարմինների կոտորածն անշուշտ առկա էր, սակայն ողջ մնացածների հոգիների կոտորածը շարունակվում էր սերնդե սերունդ: Մի առավոտ այդ կինը նրան ասաց նաև, որ աղջիկ էր ծնվել : Հովհաննեսը դրա մասին պատմեց Ադրիանին: Վերջինս անմիջապես սկսեց երեխային փնտրել և հայտարարելով, որ խոսքն իր իսկ աղջկա մասին էր, փոքրիկին հանձնեց ճամբարից դուրս ապրող ֆերմերների մի զույգի: Հետզհետե երկու մարդկանց միջև ընկերություն էր ձևավորվել: Ադրիանը տղային խոստովանել էր, որ նա մարդկանց օգնում էր դուրս գալ ճամբարից և հարակից գործարանում առաջարկում էր աշխատանք` նրանց այդպիսով ապրելու հնարավորություն տալով: Հովհաննեսը փորձեց տեղեկանալ, թե ինչ էր պատահել իր ընկերներին. Աննան վտարվել էր Տրեբլինկա, Դավիթը` Դաշո, այնուհետև…..լռություն: Մի օր Ադրիանը Հովհաննեսին հայտնեց, որ իրեն հաջողվել էր նրա բոլոր հետքերը մաքրել: Հովհաննեսի անունն այլևս ցուցակներում չկար, նրան հաջողվել էր Հովհաննեսին թաքցնել ճամբարի ղեկավարության աչքերից: Շատ չանցած` երկուսն էլ ճանապարհ ընկան` դեպի ազատություն: Ծեր կինը շարունակ այնտեղ էր: Նա անտեսանելի էր: Նստած` կինը շարունակում էր փնտրել, զննում էր դիակիզարանների ծխնելույզներից դուրս եկող ծխի քուլաները: Դրանցում նա փորձում էր ճանաչել իր աղջկան, թոռնուհիներից մեկին, կամ գոնե իր ընտանիքի անդամներից մեկին… Սակայն ձևավորվող պատկերներն այնքան հարազատ տեսք էին ընդունում, որ կինը միաժամանակ ճանաչում էր բոլորին և չէր ճանաչում ոչ մեկին: Ռվանդա 1994 Ծիածանի գույներով զոլավոր գորգին նստած, նարնջագույն շալը կանաչ ծաղիկներով սպիտակ զգեստին փաթաթած`մի ծեր կին փնտրում էր...իր ընտանիքը: Վրանը տնկված էր կիսատափաստանային հողերի մեջտեղում, հողը կարմիր էր, տնված էին մի քանի թփուտներ: Կինը չէր կարողանում շարժվել, ավազե մի փոթորիկ բախվում էր վրանին: Շիկակարմրմավուն այդ թնդյունի մեջ միաժամանակ բոլոր կողմերից մարդիկ էին գալիս : Այդ ծեր կինը երբեք այդքան շոգ վայրում չէր եղել: Նա կարծում էր` ընկել է Սատանայի կաթսան. ջուրը գոլորշիանում էր մատուցվելուն պես, ասես երկնքի ծարաված աստվածներն ու սատանաները ջուր էին խմում : Տուցիները փախչում էին Ռվանդայից, տներն այրվում էին, կրակի բոսորը միախառնվում էր ավազի շիկակարմրի հետ: Աֆրիկայի սիրտը բաբախում էր ողջ ուժգնությամբ, այն հանկարծակիի էր եկել: Դա նման էր սրտի կաթվածի, այն հողում ճեղքեր էր ստեղծում, արյունը հոսում էր` առվակների վերածվելով: Մարմիններից դուրս պրծած հոգիները միմյանց կառչած` լողում էին արյան այդ առվակների վրայով: Նրանք գնում էին դեպի հավիտենություն.... Տարբեր տարիքի հութուները խմբով խմում էին իրենց ձեռքի տակ ընկած ալկոհոլային խմիչքները, իսկ տղամարդիկ, կանայք և երեխաները, բոլոր զրկանքները կրելով, վերածվել էին առարկաների: Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները մայր եկեղեցու նման կրկին լռել էին. արդյո՞ք մարդասպանների վայրագ հրճվանքը դարձել էր նաև իրենց սեփական հրճվանքը: Ծեր կինը նկատեց, որ հեռվում մոտ հինգ տարեկան մի տղայի, որին մոտենալու նշան արեց: Որքան երեխան առաջ էր գալիս, այնքան խոշոր էին բացվում նրա աչքերը : Նրա շրթունքները սկսեցին հետ քաշվել` ականջների ծայրերին դիպչելու համար: Տղան կարծում էր` գտել էր իր տատիկին: Ծեր կինը, վաղուց ի վեր հարմարված լինելով երկարատև ճանապարհորդություններին և մեծ փոփոխություններին, նրան չհուսահատեցնելու համար սկսեց փոխել իր աչքերի գույնը: Նրա աչքերը հետզհետե սևացան, այնուհետև նա փոխեց նաև իր մաշկի գույնը, որն ավելի մգացավ, նրա շրթունքները հետզհետե ուռչեցին: Այդ ամենը վկայում էր նրա բացահայտումների ուրախության մասին: Հենց որ երեխան իր ձեռքերում հայտնվեց, կինը նրա համար շիլա պատրաստեց անձրևի չնչին ջրով: Նրանք միասին էին, երեխան ուտում էր, իսկ կինը` երգում: Բայց հանկարծ նրանց մի անասելի ուժ բաժանեց միմյանցից: Հութուսները վերադարձել էին ճամբար` նագաններով, քլունգներով և մեխապատ մահակներով: Նրանք սկսեցին կոտորել, սակայն երեխան, դիակների տակ թաղված, ողջ էր մնացել: Նրան արթնացրին դիակները հոշոտող քաղցած շները: Ուժասպառ ծեր կինը միայն կարող էր հաստատել դաժանությունների այն ցուցակը, որն ուղղվում էր իր աչքի առջև: Դրանցից յուրաքանչյուրն իր բոլոր մանրամասնություններով կողք կողքի փորագրվելու էր քարի վրա` վկայակոչելով մարդկության տխուր և ամոթալի պատմությունը: Սպանությունը եկավ համալրելու մարդկային վայելքների ցուցակը: Շապադմալալ Արգենտինա` ցեղասպանություններից, կոտորածներից և Եվրոպայի սովից մազապուրծ եղածների հյուրընկալության երկիր: Ատլանտյան ափին գտնվում է Շապադմալալը: Այդ տարածքը պատկանում էր Թեհուլչե ցեղի հնդիկ ցեղապետին: Շապադմալալ անունն այդ հողերին տրվեց տեղացիների կողմից, քանզի այդտեղ միմյանց են բախվում քամու տարբեր հոսանքներ: Սիմոնը մեկն էր այն ներգաղթողներից, որոնք հանգրվանել էին ավստրիական հողերում: Նա ցանկանում էր նշել իր իննսուն մեկ ամյակը և աշխարհասփյուռ յուրաքանչյուր ընտանիքի խնդրեց գալ իրեն միանալ Շապադմալալում: Եկել էին բոլոր վայրերից` Սան Ֆրանցիսկոյից, Աթենքից, Լոնդոնից, Բեռլինից, Կոսովոյից, Ռվանդայից: Բոլորը` երեխաները, թոռներն ու ծոռներն արձագանքել էին իր կոչին: Իր ընտանիքն այնքան էր ընդարձակվել, որ նա դժվարանում էր դրան հավատալ: Խառն ամուսնություններից տարագույն դեմքերի և մաշկերի, տարբեր լեզուների հետաքրքիր ալքիմիա էր ստեղծվել: Բոլորն էլ բազմալեզու էին: Սիմոնի ծննդյան տարեդարձը նշելու համար նրանք հավաքվեցին ծովափին գտնվող մեծ հյուրանոց-ռեստորանում: Ոմանք ծանոթություններ էին հաստատում` փորձելով վերագտնել իրենց միացնող արյունակցական կապերը: Այդ հրաշալի երեկոն երկինքն ազատվել էր ամպերից` իր թագավորությունը լուսնին թողնելու համար: Լուսինը, զարդարված իր լույսի ամենագեղեցիկ երանգներով, նույնպես հրավիրված էր խնջույքին: Նա հպարտորեն նայում էր ծովի վրա նետված իր արտացոլանքին ու հսկում հրավիրվածներին: Բոլոր երկրների պարերն ու երգերը ներկայացում էին կազմում, անչափահասները շատ ուրախ էին զարմիկների, զարմուհիների և ընկերների հանդիպման համար: Նրանց մաշկը կյանքի բերկրանքից փշաքաղվել էր հազարավոր բժտիկներով: Լուսաբացից առաջ մեծ ընտանիքը որոշեց ափով քայլել: Ընտանիքն այնքան բազմամարդ էր, որ միջոցառման տպավորություն էր ստեղծում. կյանքն իր ողջ ուժով վերագնտում էր գոյություն ունենալու իր իրավունքը: Ժայռի ծայրին նստած մի կին նայում էր: Նա լսում էր հեռվից մոտեցող մի խմբի, որը երգում և խոսում էր: Կինը մի քանի երգերի խոսքերում հայտնաբերեց իր իմացած խոսքերը. նախկինում նա այդ բառերով երգել էր: Այնուհետև կինը լսեց տարբեր լեզուներով խոսակցություններ, որոնցով նաև ինքն էր խոսել: Նրա սիրտը պարուրվեց անվերահսկելի սրտխփոցով: Նա չգիտեր` ինչպես կանչեր մոտեցող մարդկանց: Հ áÉÇ նման թևերը լայն տարածած պարող մի աղջնակ նկատեց ծեր կնոջը: Նա սկսեց հետաքրքրասիրությամբ կնոջը մոտենալ: Սպիտակամազ, կապտականաչավուն աչքերով կինը հագնված էր ինչպես իր մեկնելուց առաջ. հագին մոխրագույնի բոլոր երանգներով խորանարդիկներով զգեստն էր: Աղջնակն ու ծեր կինը, ձեռքները տարածած, մոտեցան միմյանց : Նրանք միմյանցից հարցրեցին իրենց անունները : Թամարան և Կանդելարիան գկրախառնվեցին: «Գիտե՞ս ես ով եմ: Ես քո նախատատն եմ: Արի՛ ինձ մոտ, փոքրիկս » : Մեծ ընտանիքը կանգ էր առել, նա հազիվ էր կարողանում զսպել շունչը` նայելով տեսարանը: Կանդելարիան շրջվեց և նրանց ճչաց արագ մոտենալ. «սա իմ տատի˜կն է»: Ընտանիքը սկսեց կնոջը մոտենալ, միաժամանակ ծեր կինը նրանց ձեռքով նշաններ էր անում : Սիմոնը խմբի գլխամասում էր : Հենց որ նա մոտեցավ ծեր կնոջը, վերջինս նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ս, ե՛կ այստեղ»: Նրանք փոխվել էին, սակայն նրանց աչքերը նույնն էին մնացել: Նրանց հանդիպման հուզմունքը հողին ստիպում էր դղրդալ, ծառերը սկսել էին թափահարել իրենց սաղարթները, որոնք ասես ծափաhարում էին: Ծեր կինը նրանց մեկ առ մեկ կանչեց. Թոմա՛ս, ամենափոքրի՛կ, Խուա՛ն եկե՛ք գրկախառնվենք, Մարի՛ա, Սի՛լվիա, Գիժի, Ջոննի, Ալեկա, Էմիլիա, Անիտա, Էդգար, Լուիզա, Վենե, Բեատա, Կամիլիա, Ահարոն, Բիլհա, Եփրեմ, Ամի, Դելիլա, Ավիել, Հադասա, Բարուկ, Իրիս, Բենիա, … |